ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ «Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում դեպի լավը փոփոխությունների մեծ սպասումներ կան, եւ կարեւոր է, որ դրանք իրական արդյունքների վերածվեն տնտեսության, բիզնեսի մեջ»:Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Արմեն Սարգսյանն այս մասին նախագահը նշել է «ՌԻԱ Նովոստի» եւ «Սպուտնիկ-Արմենիա» գործակալություններին տված հարցազրույցում:«Իմ տեսլականը հետեւյալն է. մենք այսօր ունենք հսկայական առավելություն, քանի որ ԵԱՏՄ անդամ ենք: Եվ երբ ասում եմ՝ ներդրումներ կատարեք Հայաստանում, դա չի նշանակում, որ կոչ եմ անում ներդրում կատարել 3,5 մլն բնակչությամբ երկրում: Հայաստանը կարող է կամուրջ կամ անգամ դուռ դառնալ դեպի հսկայական եվրասիական տարածք, որտեղ ապրում է ավելի քան 170 մլն մարդ»,- ասել է նա: 28.06.2018 | 17:29 Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի հայազգի աշխատակիցներին Անդրադառնալով հարցին, թե հաջողվել է արդյոք իրեն լրացուցիչ ներդրումների պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հաշվի առնելով կապերը տարբեր երկրների քաղաքական եւ գործարար վերնախավի հետ, Արմեն Սարգսյանը նշել է.«Նախագահի դերը խորհրդարանական հանրապետությունում պետության գլխի համար գործադիր իշխանության ինչ-որ լծակներ չի ենթադրում: Ի սկզբանե հասկանալի էր, որ եթե ես զբաղեցնեմ այս պաշտոնը, պետք է օգտագործեմ գիտության, քաղաքականության ոլորտների իմ կապերը՝ Հայաստան ներդրումներ ներգրավելու համար»:Նա անհրաժեշտ է համարել շեշտը տեխնոլոգիաների վրա կենտրոնանալը:«Մեզանում հիմա տեխնոլոգիաները շատ լավ են զարգանում, եւ այդ ոլորտի շատ համաշխարհային ընկերություններ արդեն աշխատում են մեզ մոտ: Հայաստանը կարող է տեխնոլոգիական կամուրջ դառնալ պայմանական Արեւմուտքի ու Արեւելքի միջեւ, ստեղծել իր նոր տեխնոլոգիաները, որոնք կունենան միջազգային որակ, եւ դրանք տարածել եվրասիական շուկայում: 26.06.2018 | 17:48 Արմեն Սարգսյանը Փարիզում շուրջ 20 ընկերության ղեկավարների է հանդիպել Վերջերս Ֆրանսիայում էի, հասցրեցի հանդիպել ֆրանսիական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ, օրինակ, Dassault Systèmes, Orange, THALES: Հանդիպումներ եղան ոչ միայն բարձրտեխնոլոգիական ընկերությունների հետ. հանդիպեցի նաեւ Chanel-ի սեփականատիրոջը: Հայաստանում ոսկերչական գործի ավանդույթներն ամուր են, եւ վատ չէր լինի միավորել մեր ավանդույթներն ու համաշխարհային տեխնոլոգիաները»,- հայտարարել է Արմեն Սարգսյանը: Tweet Դիտում՝ 1220