Արմեն Սարգսյանը Փարիզում շուրջ 20 ընկերության ղեկավարների է հանդիպել
26.06.2018 | 17:48 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում նշել են, որ այդ ձեռնարկությունների թվում են եղել Dassault Systemes-ը, Channel-ը, Crédit Agricole բանկը, Aéroport de Paris-ը, Lactalis group-ը, CNIM-ի, Egis-Group-ը, Surys-ը:
Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, հատկապես՝ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերափոխումների, նոր իշխանությունների կողմից հավասար եւ օրինական գործարար միջավայր ձեւավորելուն ուղղված բարեփոխումների միջոցառումների լույսի ներքո:
Նախագահը հաստատել է Հայաստանում օտարերկրյա ներդրումների համար անհրաժեշտ բարենպաստ պայմաններ ստեղծելու իշխանությունների պատրաստակամությունն ու հանձնառությունը:
Արմեն Սարգսյանը շեշտել է Հայաստանում ներդրումներ կատարելու գրավչությունը՝ Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի շուկաներ մուտք գործելու ներուժով եւ հնարավորությամբ:
Նախագահն անդրադարձել է այս տարվա հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում կայանալիք տնտեսական ֆորումին՝ հրավիրելով ձեռնարկություններին բերել իրենց ակտիվ մասնակցությունը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: