«Բիզնես Արմենիա»-ն աջակցում է ցանկացած արտահանողի

13.07.2018 | 12:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիզնես Արմենիա #GSP+
«Բիզնես Արմենիա»-ն արտահանող եւ արտահանման ներուժ ունեցող տնտեսվարողներին աջակցում է՝ օգտվելով արտոնյալ առեւտրային ռեժիմներից, դուրս գալ աշխարհի տարբեր երկրների շուկաներ։

Հիմնադրամում նշել են, որ Եվրամիության GSP+ ռեժիմի շրջանակում հունվարից գործարկվել է ապրանքների ծագման ինքնահավաստագրման REX համակարգը, որը հատկապես շահավետ է ՓՄՁ-ների համար։ Համակարգում մեկ անգամ գրանցվելով եւ ստանալով անհատական գրանցման համարանիշ, հայաստանյան արտադրողները կարող են հետագայում բազմակի՝ առանց ծագման երկրի հավաստագրի ԵՄ երկրներ արտահանել մինչեւ €6000-ի արտադրանք։


Այս տարվա առաջին կիսամյակում ԵՄ GSP+ REX, ԱՄՆ GSP եւ Շվեյցարիայի GSP ռեժիմներից օգտվելու խորհրդատվություն են ստացել հայաստանյան 26 արտադրողներ։ «Բիզնես Արմենիա»-ն աջակցությունը տրամադրում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հետ համագործակցությամբ։

ԵԱՏՄ, Եվրամիության, Միացյալ Նահանգների, Շվեյցարիայի, Ճապոնիայի, Կանադայի, Նորվեգիայի շուկաները հայաստանյան արտադրողների համար (որոշակի դեպքերում ապրանքատեսակների ցանկը սահմանվում է) բաց են կամ 0 տոկոս, կամ նվազեցված մաքստուրքերով, կամ դյուրացված փաստաթղթավորմամբ։

Ազատ առեւտրի ռեժիմ է գործում Մոլդովայի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Տաջիկստանի եւ Վրաստանի հետ:
Դիտում՝ 4384
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW