Ամերիաբանկը Euromoney-ի կողմից կրկին Լավագույն բանկ է ճանաչվել

12.07.2018 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #Euromoney
Ամերիաբանկին շնորհվել է Euromoney 2018 Գերազանցության մրցանակ՝ որպես Տարվա լավագույն բանկը Հայաստանում:

Բանկում նշել են, որ այս մրցանակով Euromoney-ն վերահաստատում է Ամերիաբանկի՝ շուկայի առաջատարի դիրքը, կայուն աճն ու թվայնացման ձգտումը:

«Այս պատվավոր մրցանակին Ամերիաբանկն արժանանում է վեցերորդ անգամ:

Արդեն 27 տարի անընդմեջ Euromoney հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն բանկերի գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթացը:

Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակը հանձնվել է Մեծ Բրիտանիայում Ամերիաբանկի լիազոր ներկայացուցիչ Արմեն Ասլանյանին»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 2384

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW