Ամերիաբանկը Euromoney-ի կողմից կրկին ճանաչվել է «Տարվա լավագույն բանկ»

07.07.2017 | 15:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #Euromoney
Ամերիաբանկն արժանացել է Euromoney 2017 Գերազանցության մրցանակի` որպես «Տարվա լավագույն բանկ Հայաստանում»:

«Այս պատվավոր մրցանակին Ամերիաբանկն արժանանում է հինգերորդ անգամ: Արդեն 26 տարի անընդմեջ Euromoney հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն բանկերի գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթացը»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Բանկում տեղեկացրել են, որ Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակը հանձնվել է Մեծ Բրիտանիայում Ամերիաբանկի լիազոր ներկայացուցիչ Արմեն Ասլանյանին եւ Ամերիաբանկի Ակտիվների, պարտավորությունների եւ կապիտալի կառավարման վարչության ղեկավար Հովհաննես Խաչատրյանին:
Դիտում՝ 5178

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW