Ամերիաբանկը Լոնդոնում լիազոր ներկայացուցիչ կունենա

19.12.2016 | 14:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիաբանկը, ընդլայնելով իր ներկայությունը միջազգային շուկաներում, այսուհետ Մեծ Բրիտանիայում լիազոր ներկայացուցիչ կունենա:

Ինչպես հայտնել են բանկում, Լոնդոնում Ամերիաբանկը կներկայացնի Արմեն Ասլանյանը, որն ունի ավելի քան 12 տարվա փորձ ներդրումային բանկային ոլորտում:

Արմեն Ասլանյանը ստացել է տնտեսագիտության բակալավրի եւ ֆինանսական տնտեսագիտության մագիստրոսի կոչումներ Շեֆիլդի համալսարանից եւ Բրունելի բիզնես դպրոցից, 2012-ից ակտիվորեն ներգրավված է Եվրամիության եւ Մեծ Բրիտանայի ներդրումային բանկային ոլորտում:

«Մեծ Բրիտանիայում ներկայացուցչի առկայությունը եւս մեկ քայլ է միջազգային ֆինանսական կառույցների հետ առավել սերտ եւ արդյունավետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: 2007-ից ի վեր Ամերիաբանկը միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավել է շուրջ $500 մլն՝ տնտեսության տարբեր ոլորտների ֆինանսավորման եւ զարգացման համար»,- ասված է հաղորդագրությունում:


Դիտում՝ 26409

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW