Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը կանցկացվի հուլիսի 16-ին՝ ժամը 11:00-ին:Երեւանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում, որը վարում էր Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, համապատասխան նախագիծն ընդունվել է ձայների 34 կողմ, 11 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: Զուգահեռ քվեարկության էր դրվել Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի առաջարկությունը՝ քաղաքապետի արտահերթ ընտրության օր սահմանել օգոստոսի 8-ը: Առաջարկը չի ընդունվել ձայների 15 կողմ, 34 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: Banks.am-ը հիշեցնում է, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական էր տվել հուլիսի 9-ին: Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն ավագանու խմբակցությունները: Եթե ավագանու կազմից չի ընտրվում նոր քաղաքապետ, ապա ավագանին լուծարվում է, եւ 30-40 օրվա ընթացքում նոր ընտրություններ են կազմակերպվում։ Tweet Դիտում՝ 1186