Այսօր Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել Երեւանի քաղաքապետի պաշտոնից եւ հրաժեշտի ուղերձով դիմել է երեւանցիներին: «Սիրելի՛ համաքաղաքացիներ,խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին եւ շնորհակալությունս հայտնելու ձեզանից յուրաքանչյուրին՝ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար։Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը եւ քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս ու ծրագրերիս հավատարիմ։ Այդ առումով, ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է։Շնորհակալությունս եմ հայտնում Երեւանի ավագանու իմ գործընկերներին, Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերին, գործընկեր կառույցներին եւ անհատներին՝ համատեղ աշխատանքի ու միասին անցած ուղու համար»։ Tweet Դիտում՝ 1326