Արարատբանկը ԵԱԶԲ-ից ներգրավված $6 մլն-ը կուղղի ՓՄՁ-ների ֆինանսավորմանը

11.07.2018 | 14:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արարատբանկ #ԵԱԶԲ
Արարատբանկը Եվրասիական զարգացման բանկից (ԵԱԶԲ) ներգրավել է $6 մլն վարկային միջոցներ, որոնք կուղղվեն միկրո եւ միջին բիզնեսի ֆինանսավորման համար։

Համապատասխան պայմանագիրն այսօր ստորագրել են Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը եւ ԵԱԶԲ ակտիվների եւ պարտավորությունների կառավարման գծով տնօրեն Դմիտրի Լադիկով-Ռոեւը:

«Այս համաձայնագրի շրջանակում ներգրավված ֆինանսական միջոցները մեզ թույլ կտան միկրո եւ միջին բիզնեսի հաճախորդներին առաջարկել ավելի մատչելի եւ մրցունակ վարկային պրոդուկտներ՝ դրանով իսկ մեր նպաստը բերելով Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Եթե նախկինում միկրո ընկերությունները ստանում էին վարկերը 11%-ով, ապա այժմ մենք կառաջարկենք 10%-ով, իսկ փոքր ընկերությունների համար՝ 10%-ի փոխարեն 9%-ով։ Մենք նախատեսում ենք, որ վարկի միջին գումարը կկազմի $40 000, իսկ վարկավորումը կիրականացվի 5 տարի ժամկետով»,- ասել է Աշոտ Օսիպյանը։
 
Դմիտրի Լադիկով-Ռոեւն էլ նշել է, որ ծրագիրը կնպաստի միկրո եւ փոքր բիզնեսի կայուն զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը եւ մրցակցային միջավայրի զարգացմանը։
 
«Այն կխթանի արտադրության ծավալների աճը, ապրանքների եւ ծառայությունների տեսականու ընդլայնումը, ապրանքի որակի բարձրացումը։ Հավատում ենք, որ միկրո եւ փոքր բիզնեսի աջակցությունը նշանակալի ազդեցություն կունենա Հայաստանի շուկայական տնտեսության զարգացման վրա»,- ասել է ԵԱԶԲ պաշտոնյան։
Դիտում՝ 5801
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW