Երեւանը պատրաստ է Թեհրանի հետ տնտեսական սերտ գործակցության

10.07.2018 | 09:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Ռեզա Արդաքանիան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի առաջիկայում լիարժեք իրացնել երկկողմ կապերում առկա մեծ ներուժը:

«Հայաստանը պատրաստ է բարեկամ Իրանի հետ սերտ համագործակցության: Մենք մեր բոլոր գործընկերների հետ կարեւորում ենք փոխադարձ շահերի հիման վրա երկխոսությունը եւ համոզված ենք, որ հենց այս սկզբունքի ներքո էլ կշարունակեն զարգանալ հայ-իրանական հարաբերությունները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծել է առեւտրատնտեսական ծավալների ավելացման ուղղությամբ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Ռեզա Արդաքանիանը վարչապետին է փոխանցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ուղերձն ու Իրան այցելելու հրավերը:

Իրանի էներգետիկայի նախարարը գործարար կապերի ամրապնդման հարցում հեռանկարային է համարել ազատ տնտեսական գոտիների շրջանակում համագործակցությունն ու ներդրումների ներգրավումը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել էներգետիկայի ոլորտում Հայաստանի եւ Իրանի միջեւ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին եւ նոր նախաձեռնությունների կյանքի կոչման հնարավորություններին:
Դիտում՝ 1433

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW