ՀՀ վարչապետն ընդունել է լիբանանյան “Կրեդիտ Բանկի” ղեկավարին

23.08.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 23 օգոստոսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է լիբանանյան հեղինակավոր “Կրեդիտ Բանկ”-ի տնօրենների խորհրդի նախագահ Տարեկ Խալիֆային եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին կառավարության մամլո ծառայությունում, վարչապետը ողջունել է Հայաստանում գործունեություն ծավալելու “ԿրեդիտԲանկ”-ի մտադրությունը, նշելով, որ այն միանգամայն համահունչ է Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացման` ՀՀ կառավարության քաղաքականությանը:

Ըստ վարչապետի, բանկի փորձը մեր երկրի համար կարող է բավականին օգտակար լինել, նկատի առնելով, որ Լիբանանը մշտապես համարվել է ֆինանսական կենտրոն եւ լուրջ առաջընթաց է ունեցել ֆինանսական շուկայի զարգացման գործում:

Տարեկ Խալիֆան շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար, նշելով, որ ՀՀ ԿԲ-ի եւ հայաստանյան մի շարք բանկերի գործընկերների հետ մինչ այս տեղի ունեցած հանդիպումներն ավելի են ամրապնդել Հայաստանում գործունեություն ծավալելու “ԿրեդիտԲանկ”-ի նպատակադրվածությունը, քանի որ իրենց դիտարկումներով` Հայաստանում զարգացման լուրջ հեռանկար ու բարենպաստ միջավայր կա, եւ բանկն ուրախ կլինի իր ներդրումն ունենալու Հայաստանի տնտեսության զարգացման գործում:

“ԿրեդիտԲանկ”-ի տնօրենների խորհրդի նախագահը կարեւորել է ՀՀ կառավարության հետ համագործակցությունը նաեւ ներդրումային ծրագրերում, որոնք ներառում են գյուղատնտեսությունը, ենթակառուցվածքների զարգացումը, արդյունաբերությունը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

 

Դիտում՝ 5741
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW