«Սյունիք Ֆուդ»-ն առաջիկայում ծավալուն գործունեություն կսկսի

06.07.2018 | 10:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Սյունիք Ֆուդ» #Նիկոլ Փաշինյան
«Սյունիք Ֆուդ» գործարանն առաջիկայում կսկսի ծավալուն գործունեություն՝ զբաղվելով մրգի ու բանջարեղենի պահածոների արտադրությամբ:

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, այս մասին ընկերության ներկայացուցիչները նշել են հուլիսի 5-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ գործարան կատարած այցի ժամանակ:


Ընկերությունում տեղեկացրել են, որ նոր ներդրողների հետ պայմանավորվածության արդյունքում արդեն իսկ լուծվել են ֆինանսական խնդիրները, եւ առաջիկայում գործարանը ծավալուն գործունեություն կմեկնարկի:

Ակնկալվում է, որ ընկերությունում կստեղծվի 300 նոր աշխատատեղ, իսկ արտադրանքը նաեւ կարտահանվի:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է իրականացվող աշխատանքները, արտադրության ընդլայնումն ու աշխատատեղերի ստեղծումը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը երաշխավորում է օրենքի դաշտում գործունեություն ծավալող յուրաքանչյուր ներդրումային ծրագրի անվտանգությունը:
Դիտում՝ 2711

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW