«Սյունիք ֆուդ»-ի արտադրամասն առաջիկա օրերին կգործարկվի

29.11.2017 | 17:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Սյունիք ֆուդ» #Սուրեն Կարայան
«Սյունիք ֆուդ» ընկերությունում ավարտվել են նախապատրաստական բոլոր աշխատանքները, եւ արտադրամասն առաջիկա օրերին կգործարկվի:

Ինչպես հայտնել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում, այս մասին տեղեկացրել է «Սյունիք ֆուդ»-ի տնօրեն Սարմեն Սարգսյանը՝ նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպման ժամանակ: 


Սուրեն Կարայանն արտադրամասում ծանոթացել է առաջին փորձնական արտադրանքին՝ «Սյունիք ֆուդ» մակնշմամբ կոմպոտներին։ Նախարարին ուղեկցել են ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը եւ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը:
   
Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում հիմնադրված ընկերության ներդրումային ծրագրի արդյունքում, ըստ սեզոնայնության, կապահովվի մինչեւ 250 աշխատատեղ։
Դիտում՝ 4656

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW