«Սյունիք ֆուդ»-ի արտադրանքի 60%-ը կարտահանվի

28.08.2017 | 12:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Սյունիք ֆուդ» #Սուրեն Կարայան
«Սյունիք ֆուդ» ընկերությունում շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին, եւ արտադրամասը շուտով կգործարկվի։

Այս մասին նախօրեին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանին տեղեկացրել են ընկերությունում:


Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել մոտ 20 հիմնական եւ 210 սեզոնային աշխատատեղ։ Արտադրանքի շուրջ 60%-ը նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ անդամ երկրներ, Վրաստան, ԵՄ, ԱՄՆ։

Ընկերությունում ընթանում են պահածոների արտադրության կազմակերպման համար գործարանի հիմնադրման աշխատանքներ։

Նախարարությունում հիշեցրել են, որ կառավարության որոշմամբ «Սյունիք ֆուդ»-ն ազատվել է ներմուծվող սարքավորումների եւ հումքի մաքսատուրքից եւ ստացել ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի երկարաձգման թույլտվություն:
Դիտում՝ 4030

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW