ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հուլիսի 14-16-ն աշխատանքային այց է կատարել Սյունիք, որի նպատակն էր ծանոթանալ մարզի տնտեսական եւ զբոսաշրջային ծրագրերին։Այցի շրջանակում նախարարը հանդիպումներ է ունեցել Գորիսի, Կապանի եւ Խնձորեսկի թեթեւ արդյունաբերության ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ, քննարկել զարգացման ծրագրերը եւ պետության օժանդակության ձեւաչափը։ Նախարարը նշել է, որ Սյունիքի մարզում միայն թեթեւ արդյունաբերության ոլորտում առկա հզորություններով հնարավոր է 1000-1500 լրացուցիչ աշխատատեղ ստեղծել, եւ կառավարությունը հետամուտ է լինելու մարզի թեթեւ արդյունաբերության ծրագրերի խթանմանն ու զարգացմանը։Սուրեն Կարայանն այցելել է նաեւ «Սյունիք ֆուդ» ընկերության շինհրապարակ, ծանոթացել արտադրամասի շինարարական աշխատանքներին եւ քննարկել ներդրումային ծրագրի իրականացման ընթացքը։ Ընկերության գործադիր տնօրեն Սարմեն Սարգսյանի խոսքով՝ գործարանի շինարարական աշխատանքները կավարտվեն երկու ամսից՝ սկսելով պահածոների արտադրությունը։Նախարարն այցելել է նաեւ Սյունիքի ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) շինհրապարակ, որտեղ նրան են ներկայացվել ԱՏԳ հատակագիծը, ենթակառուցվածքները եւ շինարակական աշխատանքների մանրամասները։ Սուրեն Կարայանը ծանոթացել է Մեղրու մաքսակետում իրանցի զբոսաշրջիկներին տրամադրվող տեղեկատվական նյութերին, զբոսաշրջիկների ներհոսքի վերաբերյալ տվյալներին: Նախարարի օրակարգում էր նաեւ այցը Մեղրու պահածոների գործարան: Գործարանի տնօրեն Գրիշա Գրիգորյանը նշել է, որ արտադրամասը կրկնապատկել է արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատ։ Գործարարի խոսքով՝ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի տրամադրած վարկն ու պետական սուբսիդավորումն էապես օգնել են բիզնեսին ոտքի կանգնել եւ ընդլայնվել, իսկ խնայողություններն ուղղվում են գործարանի վերազինմանը։ Գրիշա Գրիգորյանը նշել է, որ ավելացել են նաեւ արտահանման ուղղությունները՝ ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան, Ուկրաինա։ Tweet Դիտում՝ 4034