ՀԱԱԳ տնօրենն ընդունել է KfW ծրագրերի ղեկավարին

03.07.2018 | 18:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԱԱԳ #KfW
Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության (ՀԱԱԳ) գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արմեն Շահնազարյանն ընդունել է KfW Գերմանական զարգացման բանկի ծրագրերի ղեկավար Մոնիկա Գյունդերին եւ KfW երեւանյան գրասենյակի ծրագրերի ավագ համակարգող Բելլա Սեդրակյանին:

ՀԱԱԳ-ում նշել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային առեւտրի ֆինանսավորման բնագավառում երկկողմանի աջակցության եւ համագործակցության հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր:

«Կողմերը մտքեր են փոխանակել գյուղատնտեսության բնագավառում արտահանման զարգացման եւ հետագա համատեղ համագործակցության հեռանկարների վերաբերյալ, այլ ոլորտներին վերաբերող ՀՀ արտահանման խթանման արդյունավետության, ՓՄՁ-ների ներգրավվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաեւ միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության ընդլայնման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 1598

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW