ՀԲ-ն Հայաստանը ներառել է միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների շարքում

02.07.2018 | 17:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲ
Համաշխարհային բանկը Հայաստանը ներառել է միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների շարքում:

Նախկինում Հայաստանը դասվում էր միջինից ցածր եկամտով երկրների շարքում:

Համաշխարհային բանկը երկրների իր այս դասակարգումն իրականացնում է մեկ շնչի հաշվով համախառն ազգային արդյունքի (gross national income, GNI) ցուցանիշի հիման վրա: Երկիրը համարվում է ցածր եկամուտ ունեցող, եթե նրա մեկ շնչին բաժին ընկնող համախառն ազգային արդյունքի ցուցանիշը փոքր է $995-ից, միջինից ցածր՝ $996 - $3 895, միջինից բարձր՝ $3 896 - $12 055, եւ բարձր եկամուտ ունեցող, եթե համապատասխան ցուցանիշը մեծ է $12 055-ից:



2017թ. տվյալներով՝ Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող համախառն ազգային արդյունքի ցուցանիշը ՀԲ-ն գնահատել է $4000:

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակում չեն մեկնաբանել լուրը:
Դիտում՝ 1825
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW