Եվրոպական նորարարության խորհուրդը (ԵՆԽ) €12 մլն ֆինանսավորում կտրամադրվի շուրջ 242 ՓՄՁ-ների աշխարհի 30 երկրից, այդ թվում՝ Հայաստանից: 29.06.2018 | 14:49 «Ունենք քաղաքական կամք՝ գտնելու ՓՄՁ ոլորտի խնդիրների լուծումը» Ինչպես հայտնել են Հայաստանում ԵՄ պատվիրակությունից, միջոցները կտրամադրվեն «ՓՄՁ գործիք»-ի վերջին փուլի շրջանակում՝ ընտրյալ նորարարական ծրագրերի ելքը շուկա արագացնելու նպատակով:Նախագծերի շարքում ներառված են ֆանտոմային ցավերի հետադարձ սենսորային համակարգը, միկրո շարժիչների նոր տեխնոլոգիաները, էլեկտրոնային հեծանիվների կառավարման այնպիսի համակարգը, որը երկարացնում է մարտկոցի ինքնուրույն աշխատանքը, դրոնի համար մշակված հեռահաղորդակցության համակարգերը եւ արհեստական բանականության հիմքի վրա ձեւավորվող ստարտափերի գնահատման գործիքը: «Ընկերություններին աջակցություն կտրամադրվի «ՓՄՁ գործիք»-ի 1-ին փուլով, այն է՝ 239 նախագծերից յուրաքանչյուրին բիզնես պլան կազմելու համար կհատկացվի €50 հազ.: Որոշ ընկերություններ կարող են միավորվել՝ ներկայացնելով մեկ թիմային ծրագրի առաջարկ: Ընկերություններին կտրամադրվեն նաեւ անվճար մասնագիտական ուսուցման, ինչպես նաեւ բիզնեսի արագացման (աքսելերացիայի) ծառայություններ»,- ասված է հաղորդագրությունում:Ֆինանսավորման համար ընտրված ընկերությունների գերակշիռ մասը ներկայացնում են տեղեկատվության եւ հաղորդակցության տեխնոլոգիաների, առողջապահության, ինչպես նաեւ ինժեներական ոլորտները: Ընկերությունների մեծ մասը գտնվում են Իսպանիայում (48), Իտալիայում (21) եւ Ֆրանսիայում (18):2018թ. մայիսի 3-ի՝ սահմանված վերջնաժամկետի դրությամբ՝ Եվրոպական հանձնաժողով ներկայացվել է 2149 առաջարկ: «ՓՄՁ գործիք»-ի առաջին փուլով հայտերի ընդունման հաջորդ վերջնաժամկետն է 2018թ. սեպտեմբերի 5-ը:«ՓՄՁ գործիք»-ը Եվրոպական նորարարության խորհրդի պիլոտային բաղադրիչն է, որն աջակցում է բարձրակարգ նորարարներին, ձեռնարկատերերին, փոքր ընկերություններին եւ գիտնականներին՝ տրամադրելով ֆինանսավորման հնարավորություններ եւ արագացման ծառայություններ: Նորարարական ծրագրերի հասունությամբ պայմանավորված՝ ընկերությունները կարող դիմումներ ներկայացնել «ՓՄՁ գործիք»-ի երկու իրարից տարբեր փուլերով: «ՓՄՁ գործիք»-ի 1-ին փուլում յուրաքանչյուր ծրագիր ստանում է միանվագ €50 հազ.՝ տեխնիկատնտեսական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով: Երկրորդ փուլում յուրաքանչյուր ծրագիր ստանում է €0,5 մլն-ից մինչեւ €2,5 մլն ֆինանսավորում՝ նորարարական գործողություններ՝ ցուցադրում, փորձարկում, պիլոտավորում եւ ընդլայնում, իրականացնելու նպատակով: Բացի այդ, երկու փուլերում գտնվող ընկերությունները կարող են օգտվել մասնագիտական ուսուցման, ինչպես նաեւ բիզնեսի արագացման ծառայություններից: Tweet Դիտում՝ 5831