Toyota Material Handling ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Մետատեկ» ընկերությունը պահեստային տեխնիկայի, փաթեթավորող սարքավորումների սպասարկման եւ վաճառքի միակ մասնագիտացված ընկերությունն է Հայաստանում: 2006թ.-ին հիմնադրված ընկերությունը Հայաստանում տեխնիկայի ամենախոշոր ներկրողներից մեկն է եւ տեղական շուկայում ներկայանում է լայն տեսականիով։Ակբա Լիզինգի եւ «Մետատեկ» ընկերության համագործակցության արդյունքում ընկերության ներկայացրած տեխնիկաները հնարավոր է ձեռք բերել Ակբա Լիզինգի միջոցով ՝ տարեկան փաստացի 0.5% տոկոսադրույքով։«Ակբա Լիզինգն ու «Մետատեկ» ընկերությունը համագործակցում են երկար տարիներ եւ այսօր այդ համագործակցությունը նոր շունչ է ստանում։ Շինարարության, արտադրության, ինչպես նաեւ պահեստային տնտեսությունների ոլորտում գործող տնտեսվարողներին պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում առաջարկում ենք ֆինանսավորման լավագույն պայմանները՝ կանխավճար սկսած 10%-ից, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 0.5% տոկոսադրույքից»,- նշել է Ակբա Լիզինգի մատակարարների հետ համագործակցության բաժնի ղեկավար Վահագն Շմավոնյանը։««Մետատեկ» ընկերությունը գործում է ավելի քան 15 տարի եւ այս տարիների ընթացքում իրագործել ենք բազմաթիվ նախագծեր՝ Հայաստան բերելով միջազգային փորձն ու որակը։ Մենք առաջարկում ենք խորհրդատվություն եւ նախագծում, ժամանակակից լուծումներ, ինչպես նաեւ ցանկացած տեխնիկա եւ սարքավորումներ՝ պահեստային տնտեսությունների վերջնական շահագործման համար: «Մետատեկ» ընկերության գործընկերը լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի շնորհիվ հնարավոր է ընկերության տեսականին ձեռք բերել ֆինանսական լավագույն պայմաններով: Ակբա Լիզինգի հետ համագործակցության արդյունքում ստեղծում ենք է՛լ ավելի նպաստավոր պայմաններ հայ գործարարների համար՝ օպտիմիզացնելու եւ ավտոմոտացնելու իրենց պահեստային տնտեսությունները, ինչպես նաեւ նվազեցնելու իրենց աշխատակիցների ֆիզիկական ծանրաբեռնվածությունը»,- նշել է «Մետատեկ» ընկերության վաճառքի տնօրեն Արա Գրիգորյանը։Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 350