Բացվել է Յունիբանկի նոր՝ «Դալմա» մասնաճյուղը

18.12.2024 | 15:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #«Դալմա» մասնաճյուղ
Դալմա Գարդեն Մոլում բացվել է Յունիբանկի «Դալմա» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ հարմարավետ, արագ եւ ժամանակակից պահանջներին համապատասխան սպասարկում ապահովելու համար:

Բանկից հայտնում են, որ մասնաճյուղը կաշխատի շաբաթական 7 օր՝ ժամը 12:30-ից 20:30-ն: Հատուկ աշխատանքային գրաֆիկը հնարավորություն է կտա հաճախորդներին այցելել մասնաճյուղ եւ օգտվել որակյալ բանկային ծառայություններից իրենց համար առավել հարմար ժամերին:

Մասնաճյուղը ֆիզիկական ու իրավաբանական անձանց կտրամադրի բանկային բոլոր ծառայությունները՝ ավանդների ընդունում, սպառողական եւ բիզնես վարկավորում, դրամական փոխանցումներ, քարտերի տրամադրում եւ սպասարկում, հաշվարկա-դրամարկղային սպասարկում, ներդրումների իրականացում բաժնետոմսերում եւ պարտատոմսերում եւ այլն: Սպասարկման սրահում առկա է նաեւ վճարային տերմինալ ինքնասպասարկման համար:

Յունիբանկի «Դալմա» մասնաճյուղի հասցեն է ք. Երեւան, Ծիծեռնակաբերդի խճուղի 3 (Դալմա Գարդեն Մոլ առեւտրի կենտրոն), 1-ին հարկ, 6-րդ տարածք:
Դիտում՝ 2223

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW