Հայաստանի Կենտրոնական բանկն ու կրթության եւ գիտության նախարարությունը հունիսի 26-ին ամփոփել են «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը, ներկայացրել ծրագրի փորձարկման արդյունքները, որոնց հիման վրա կիրականացվեն վերջնական շտկումները:«Երեխաների, ուսուցիչների եւ ծնողների շրջանում առկա է մեծ ոգեւորություն առարկաներում ինտեգրված թեմաների նկատմամբ: Փորձարկող ուսուցիչների կողմից ինտեգրման վերաբերյալ որեւէ էական խնդիրներ չեն բարձրաձայնվել»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում: 11.04.2018 | 17:32 Հաջորդ տարի ֆինանսական կրթությունը կներդրվի 350 դպրոցում Փորձարկման արդյունքում որոշ դժվարություններ են ի հայտ եկել Հանրահաշվի 8-րդ դասարանի (առարկայի ծրագիրն առանց ինտեգրման էլ հագեցած է) եւ ավագ դպրոցի հումանիտար հոսքերի համար: Բացի այդ, ուսուցիչները կարիք ունեն ուսումնաօժանդակ տարբեր նյութերի եւ ռեսուրսների:«Բարձր դասարաններում դժվարություն է առաջանում ցածր տարիքում ֆինանսական կրթության բաղադրիչի ինտեգրման բացակայության պարագայում, ինչը կհարթվի ժամանակի ընթացքում»,- նշել են ԿԲ-ում:«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի շրջանակում 2015-ից ի վեր կրթության եւ գիտության նախարարությունն ու ԿԲ-ն, համագործակցելով Կրթության ազգային ինստիտուտի, Խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման հայաստանյան ներկայացուցչության, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության հետ, մշակել են «Սովորողների ֆինանսական կոմպետենցիաների մատրից» փաստաթուղթը:Ֆինանսական կրթությունն այս համատեքստում բացառապես վերաբերում է անձի անձնական ֆինանսներն արդյունավետ կառավարելու եւ պատասխանատու ֆինանսական որոշումների կայացման ունակությունների զարգացմանը: Այն ներառում է 7 թեմատիկ ոլորտներ՝ ընդհանուր տնտեսական հասկացությունների տիրապետում, անձնական բյուջեի կառավարում, խնայողություններ եւ երկարաժամկետ պլանավորում, պարտքերի կառավարում, ֆինանսական ծառայությունների արդյունավետ ընտրություն, անձնական իրավունքների պաշտպանություն, ֆինանսական խարդախությունների եւ զեղծարարությունների կանխարգելում եւ պաշտպանություն։ 01.03.2018 | 17:57 Ֆինանսական ոլորտում վերապատրաստման մրցույթ ուսուցիչների համար Ընտրվել են այն 4 առարկաները, որոնց ծրագրում ինտեգրվելու է ֆինանսական կրթության բաղադրիչը՝ «Ես եւ շրջակա աշխարհը» (2-ից 4-րդ դասարաններ), «Մաթեմատիկա» (2-ից 6-րդ դասարաններ), «Հասարակագիտություն» (8-ից 11-րդ դասարաններ), «Հանրահաշիվ» (7-ից 11-րդ դասարաններ):«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը սեպտեմբերից կներդրվի Հայաստանի բոլոր մարզերի 350 դպրոցներում, կվերապատրաստվի ավելի քան 3000 ուսուցիչ: Tweet Դիտում՝ 2414