ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը մտադիր է գալիք ուսումնական տարվա սկզբին ֆինանսական կրթությունը ներդնել հանրապետության մոտ 350 դպրոցներում:Այս մասին այսօր տեղեկացրել է ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը՝ դպրոցների ուսուցիչների, ՀՀ Կենտրոնական բանկի եւ նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկման շրջանակում:Ներկայում Հայաստանի հիմնական եւ ավագ 13 դպրոցում ներդրված է ֆինանսական կրթության փորձնական ծրագիրը: Ֆինանսական կրթության բաղադրիչն ինտեգրված է 2-10-րդ դասարանների «Ես եւ շրջակա միջավայրը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» եւ «Հասարակագիտություն» առարկաների ծրագրերում: Այս առարկաների ծրագրերում ընդգրկվել են ֆինանսական կրթության թեմաներ, օրինակ՝ վարկերի եւ ավանդների տեսակների, տոկոսագումարների, աշխատավարձերից կատարվող հարկային պահումների, եկամուտների եւ ծախսերի հաշվարկի, բյուջեի տնօրինման եւ ֆինանսական կրթությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ: 02.03.2018 | 17:38 Ներկայացվել է դպրոցներում ֆինանսական կրթության փորձնական ծրագրի ընթացքը «Այս ամիսների ընթացքում դուք կուտակել եք փորձ, եւ այսօր մենք ուզում ենք խնդրել, որ դուք ներկայացնեք այն խնդիրները, որ արձանագրել եք, դրական եւ բացասական կողմերը, աշակերտների վերաբերմունքը եւ այլ հարցեր, որ կարեւորում եք: Առօրյա աշխատանքում ձեր արձանագրած խնդիրների վերլուծությունը հնարավորություն կտա վերամշակել ծրագիրը»,- ասել է Աշոտ Արշակյանը:Մանկավարժները համոզմունք են հայտնել, որ ծրագրի ներդրումն արդյունավետ է: Նրանց խոսքով՝ հատկապես բարձր դասարանների աշակերտների մոտ հետաքրքրությունն առարկայի նկատմամբ մեծ է, մասնավորապես՝ հետաքրքրվում են վարկերով եւ ավտովարկերով, բիզնեսի համար նախատեսված հարկերով, աշխատավարձի հաշվարկով եւ այլ հարցերով: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ներկայացված դիտարկումների եւ կարծիքների հիման վրա կատարել լրամշակում: Tweet Դիտում՝ 2907