ԱԺ-ն ընդունել է անհուսալի վարկերի տույժերը ներելու օրինագիծը

20.06.2018 | 13:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անհուսալի վարկեր #ԱԱՀ #շրջանառության հարկ
ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ արտահերթ նիստում, առաջին ընթերցմամբ ընդունել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Վերջինս առաջարկում է առեւտրային բանկերին հնարավորություն տալ առանց հարկային հետեւանքներ ունենալու ներել ֆիզիկական անձանց մինչեւ մայիսի 31-ն անհուսալի ճանաչված վարկերի տույժ-տուգանքները։


Առաջարկվում է ֆիզիկական անձանց համար իրականացնել եւս մեկ համաներում՝ կապված գույքի օտարման գործարքներից առաջացող ԱԱՀ-ի նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների հետ՝ պայմանով, որ օրենքի ընդունումից սկսած՝ 90 օրվա ընթացքում, վճարվի հարկի մայր գումարը:

Բացի այդ, առաջարկվում է կարգավորել 2018թ. հուլիսի 1-ից հանրային սննդի գործունեությունն արտոնագրային հարկի համակարգից շրջանառության հարկի համակարգ տեղափոխելու հետ կապված խնդիրները, որպեսզի այս ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները կարողանան սահուն անցում կատարել հարկման նոր համակարգին:

Առաջարկվում է չգրանցված աշխատողների համար սահմանել միասնական 250 հազ. դրամի չափով տուգանք՝ ներկայում սահմանված՝ չգրանցված աշխատողների քանակից կախված տարբերակված տուգանքների փոխարեն: Օրինագծի համաձայն՝ ներկայում գործող տարբերակը, մի կողմից, ստեղծում է կոռուպցիոն ռիսկեր, մյուս կողմից՝ հնարավորություն չի ընձեռում արդյունավետ պայքար մղել չգրանցված աշխատող պահելու երեւույթի դեմ:
Դիտում՝ 15564

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW