Germania Airlines-ը Բեռլին-Երեւան-Բեռլին չվերթներ կիրականացնի

15.06.2018 | 16:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Germania Airlines
Գերմանական Germania Airlines մասնավոր ավիաընկերությունը Բեռլին-Երեւան-Բեռլին կանոնավոր ուղիղ չվերթներ կիրականացնի:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում նշել են, որ առաջին չվերթը նախատեսված է հունիսի 17-ին:

Չվերթները կիրականացվեն յուրաքանչյուր կիրակի՝ Երեւանից Բեռլինի «Տեգել» օդանավակայան:  

Տոմսի մեկ ուղղության արժեքը կսկսվի €169-ին համարժեք դրամից (բոլոր հարկերը ներառյալ):

Ավիաընկերության երաշխավորված ծառայությունների թվում են՝ 25 կգ թույլատրելի ուղեբեռ, տաք ուտեստ եւ ըմպելիքներ, ամսագրեր:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել այստեղ:

Germania Airlines-ը հիմնադրվել է 1978-ին:
Դիտում՝ 3636

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW