Հատուկ ֆուտբոլասերների համար ԱյԴի Բանկը Երեւանի Անգլիական այգում (Իտալիայի փողոց, Սունդուկյանի թատրոնի հարեւանությամբ) կազմակերպելու է բացօթյա FanZone: Ինչպես նշել են բանկում, FanZone-ում բոլոր ցանկացողները հունիսի 14-ից հուլիսի 15-ը կկարողանան դիտել ֆուտբոլի աշխարհի առաջնության բոլոր խաղերը։ Խաղերի ամբողջ ընթացքում բանկի եւ գործընկերների կողմից կազմակերպվելու են հետաքրքիր խաղարկություններ։ 30.05.2018 | 18:31 Անելիք Բանկը կներկայանա նոր բրենդով՝ IDBank «Ռեբրենդինգից հետո պատրաստվում ենք հետաքրքիր նախաձեռնություններով ներկայանալ հանրությանը եւ արդեն սկսել ենք այդ գործընթացը։ Բանկը չի սահմանափակվելու միայն բանկային պրոդուկտների առաջարկների ներկայացմամբ: Մենք երիտասարդ բանկ ենք եւ ցանկանում ենք ակտիվ մասնակցություն ունենալ նաեւ հանրային նշանակություն ունեցող նախաձեռնություններում։ Աշխարհում ընդունված է կազմակերպել տարատեսակ FanZone-ներ եւ, կարծում ենք, որ Հայաստանում այդ ավանդույթը նույնպես պետք է որդեգրվի եւ զարգանա։ Փորձել ենք կազմակերպել շատ հարմար, բացօթյա միջավայր, տարատեսակ տաղավարներ, մեծ բարձրորակ LED էկրան տեղադրել, որով անգամ ցերեկային խաղերը հարմար կլինի դիտել։ Ֆուտբոլային տոնը IDBank-յան կերպով ենք փորձել ներկայացնել եւ միավորել այգու հաճելի միջավայրը ֆուտբոլային տրամադրության հետ, իսկ խաղերի ընթացքում էլ հետաքրքիր անակնկալներով ենք հանդես գալու։ Ինքս պատրաստվում եմ մտերիմներիս հետ համարյա ամեն օր այցելել խաղերի դիտմանը եւ բոլորին հրավիրում մեզ միանալու»,- նշել է ԱյԴի Բանկի Բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանը: Բանկում նշել են, որ FanZone-ի մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար։ Տեղերը սահամանափակ են, հարկավոր է խաղից առաջ մոտենալ այգու տարածք, որպեսզի հասցնել զբաղեցնել տեղերը։ Խաղերի հեռարձակումների ժամերին, առաջարկվող անակնկալների եւ սպասվող առաջարկներին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ բանկի պաշտոնական Facebook-յան էջում։ Tweet Դիտում՝ 2762