Այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Անելիք Բանկը հայտարարեց ռեբրենդինգի մասին եւ ներկայացրեց նոր անվանումն ու ապրանքային նշանը։ Հունիսի 4-ից բանկը հանրությանը կներկայանա IDBank անվանմամբ:Ռեբրենդինգի գործընթացի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել բանկի մարքեթինգի ներկայացուցիչ Տաթեւիկ Հովհաննիսյանը:Ռեբրենդինգի որոշումն ընդունվել էր բանկի նոր բաժնետիրոջ գալուց հետո եւ այս ընթացքում բազմիցս նշվել էր սպասվող փոփոխությունների մասին: Արագ փոփոխվող աշխարհը ֆինանսական կառույցների առջեւ լուրջ մարտահրավերներ եւ խնդիրներ է առաջ բերում, որոնք լուծելով միայն հնարավոր է երկարաժամկետ հաջողության հասնել։ Բանկն իր համար հենց այդ ուղին է ընտրել, եւ այս արդիականացման գործընթացը արտացոլելու է հաճախորդների բարձրակարգ սպասարկումը, նորարարությունը, նոր մոտեցումները եւ թվայնացումը։IDBank-ը ձգտելու է դառնալ առաջին ընտրության բանկ (First choice bank) իր հաճախորդների համար՝ որպես լավագույն նորարար բանկ:Բանկի անվանումը եւ նոր բրենդի ընտրությունը նույնպես պատահական չի եղել։ IDBank ապրանքային նշանի հիմք կազմող երեք եռանկյունանման կորերը խորհրդանշում են մարդու յուրահատկությունը՝ մատնահետքի պատկերման միջոցով եւ շեշտադրում են բանկի կողմից անհատական մոտեցումը յուրաքանչյուր հաճախորդին։ Բրենդը խորհրդանշող նոր 3 գույներն են. - Սպիտակը՝ բաց եւ թափանցիկ համակարգի խորհրդանիշ,- Մոխրագույնը՝ անհատականության եւ նորարարության խորհրդանիշ,- Նարնջագույնը՝ առաջընթացի, երիտասարդության եւ նոր մոտեցումների խորհրդանիշ:Այժմ իր հաճախորդներին IDBank-ը ներկայանալու է անհատական մոտեցմամբ, բարձր սպասարկման որակով եւ նորարար լուծումներով, առաջարկելով ամբողջովին նոր բանկային միջավայր, իսկ մինչ այս տարվա ավարտ բանկը կներկայանա մի շարք ինովացիոն ծրագրերով։«Անվանափոխությունը միայն սկիզբն է նոր եւ բարդ ուղու, որն իր համար ընտրել է IDBank-ը, իսկ մեր կարեւորագույն ծրագրերը դեռ առջեւում են: Նոր իմիջ ստեղծելիս`փորձել ենք արտացոլել բանկի հիմնական արժեքներն ու փիլիսոփայությունը`բազմամյա փորձը, նորարական տեխնոլոգիաների օգտագործումը եւ հաճախորդների ակնկալիքները գերազանցելու մշտական ձգտումը: Մեր նոր ոճն ունիվերսալ է` հիմնված պարզության եւ հարմարավետության սկզբունքների վրա: Այն ժամանակակից է, թեթեւ եւ հիշվող:Մենք ապագայի բանկ չենք: Մենք ներկայի բանկ ենք։ Այժմ մենք երիտասարդ, եռանդուն, նորարար բանկ ենք։ Մենք ձգտում ենք դառնալ առաջնային ընտրության բանկ մեր հաճախորդների համար եւ վստահ եմ, որ մենք ունենք համապատասխան փորձ, թիմ, մեծ ցանկություն եւ ստեղծագործ մոտեցում բոլոր դրված նպատակներին հասնելու համար»,- ասուլիսի ընթացքում ասել է բանկի Խորհրդի նախագահ Վարդան Դիլանյանը:«Լինելով Հայաստանում գրանցված առաջին բանկերից մեկը եւ ունենալով բազմամյա աշխատանքային փորձ՝ այս տարիների ընթացքում բանկը կարողացել է ձեռք բերել հաճախորդների մեծ քանակ եւ վստահություն, ինչը շատ պարտադրող է: IDBank-ի նոր բրենդի անցումն ու ռազմավարությունը հենց այդ վստահությունն էլ ավելի ծավալելու եւ պահպանելու համար է իրականցվում»,- իր հերթին ասել է IDBank-ի վարչության նախագահի ժ/պ, ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը: «Վստահ եմ, որ հաջող ռեբրենդինգը նոր խթան կհաղորդի բանկի հետագա զարգացմանը եւ բարգավաճմանը, հնարավորություն կտա բարելավել ինչպես բանկի կորպորատիվ ոգին, այնպես էլ հաճախորդների սպասարկումն՝ ավելի հարմար պայմաններով»,- ասել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը:Մամուլի ասուլիսին եւ դրան հաջորդող շնորհանդեսին ներկա էին Կենտրոնական Բանկի ղեկավար անձիք, ֆինանսական համակարգի ներկայացուցիչները, բանկի հաճախորդները եւ գործընկերները:Յուրահատուկ միջավայրի ներքո բանկը հետաքրքիր կերպով ներկայացրեց իր նոր ապրանքային նշանը: Հյուրերին սպասում էր հետաքրքիր ծրագիր, որի ընթացքում ներկայացվեց բանկի նոր տեսլականը։ Tweet Դիտում՝ 46035