Հակոբ Հակոբյանը ԴԱՀԿ նոր ղեկավարն է

12.06.2018 | 16:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հակոբ Հակոբյան #ԴԱՀԿ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել Հակոբ Հակոբյանին Գլխավոր հարկադիր կատարող նշանակելու մասին:

Հակոբ Հակոբյանը ծնվել է 1970թ. հունիսի 4-ին:

1987-1995 թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսական մեքենայացում ֆակուլտետում, 1996- 1999 թթ.՝ Հրազդանի Լ. Օրբելու անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:

2001-ից աշխատել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում: 2004-2009 թթ. եղել է ծառայության Երեւանի ստորաբաժանման Էրեբունի-Նուբարաշեն բաժանմունքի, 2009-2010 թթ.՝ Շենգավիթ բաժնի, 2010-2011 թթ.՝ Մալաթիա-Սեբաստիա բաժնի, 2011-2012 թթ.՝ Աջափնյակ-Դավթաշեն բաժնի պետ:

2012-2018 թթ. եղել է ԴԱՀԿ Կոտայքի մարզային բաժնի պետ:

Ամուսնացած է, ունի մեկ որդի եւ երկու դուստր:
Դիտում՝ 11120

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW