Սիսիանում եւ Գորիսում երեք նոր ձեռնարկություն է բացվել
12.06.2018 | 13:14 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՓՄՁ ԶԱԿ





«Նորաբաց ձեռնարկությունների գործունեությունը կնպաստի տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը: Իսկ Սյունիքի մարզն ունի զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ»,- ասել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լեւոն Մնացականյանը:
Գորիսում բացվել են «Վան» եւ «Մեղու» հյուրանոցները, իսկ Սիսիանում՝ հուշանվերների արտադրություն, որին կից գործելու է նաեւ ֆիրմային խանութը:
Ծրագիրն իրականացվում է ԵՄ եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:
Հյուրատներում ծրագրից ստացած վարկային երաշխավորության եւ դրամաշնորհի միջոցով կատարվել են վերանորոգման եւ կահավորման աշխատանքներ, իսկ հուշանվերների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունը ձեռք է բերել հումք, կարի մեքենաներ եւ այլ հարակից սարքավորումներ եւ սկսել արտադրել Սյունիքին բնորոշ մոտիվներով հուշանվերներ:
ՓՄՁ ԶԱԿ-ում նշել են, որ ծրագրի գործընկեր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն շահառուներին տրամադրել է մասնագիտացված խորհրդատվություն՝ շուկայում ծառայությունների պատշաճ ներկայացման, ճանաչվածության բարձրացման, վաճառքի կազմակերպման եւ այլ ուղղություններով։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: