Նոր կարգը կմեծացնի երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու հնարավորությունը

08.06.2018 | 18:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մանե Թանդիլյան
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչեւ երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման» կարգը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ «արդյունքում, մեծանում են մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց աշխատանքի վերադառնալու հնարավորությունները՝ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելուն ուղղված աջակցության տրամադրման միջոցով»:

«Ծրագրի շնորհիվ մինչեւ երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի խնամքի համար դայակին կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությանը վճարվում է գումար՝ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը»,- հայտնել է նախարարը:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ նոր կարգով ակնկալվում է ապահովել զբաղվածության քաղաքականության բարեփոխման շարունակությունը եւ մեծացնել մինչեւ երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու եւ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու հնարավորությունը:

«Բացի այդ, ներկայում իրականացվում են զբաղվածության ոլորտի պետական քաղաքականության մի շարք բարեփոխումներ՝ հաշվի առնելով իրավակիրառական պրակտիկայում վեր հանված մի շարք խնդիրները»,- հիմնավորել են կառավարությունում:
Դիտում՝ 4137
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW