“Ինեկոբանկը” գերմանական DEG ֆինանսական կազմակերպությունից կստանա $ 7 մլն

07.08.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 7 օգոստոսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Ինեկոբանկ” ՓԲԸ-ն գերմանական DEG ֆինանսական կազմակերպությունից կստանա $ 7 մլն վարկ, որը կուղղվի փոքր և միջին ձեռնարկությունների եւ հիփոթեքային շուկայի ֆինանսավորման զարգացմանը:

“Ինեկոբանկ”-ի մարկետինգի բաժնում ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրին, որ համապատասխան պայմանագիրը ստորագրվել է հուլիսի 17-ին Քյոլնում:

“Ինեկոբանկ” ՓԲԸ խորհրդի նախագահ Ավետիս Բալոյանի խոսքով, “այս պայմանագրի ստորագրումը սկիզբ է դնում երկարատեւ եւ փոխշահավետ համագործակցությանը “Ինեկոբանկի” եւ DEG-ի միջեւ, ինչը շատ կարեւոր եմ համարում բանկի հետագա զարգացման համար”:

DEG Կառավարման խորհրդի նախագահ Վինֆրիդ Փոլթեն ասաց, որ “մենք հպարտ ենք օժանդակել “Ինեկոբանկին”, որին համարում ենք տեղական բանկային ոլորտում բացառիկ գիտելիքներ և մեծ աշխատանքային փորձ ունեցող գործընկեր”:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7025

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW