ԱՄՀ-ն Հայաստանի ֆինանսական համակարգը «օրինակելի» է համարում
06.06.2018 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն




Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովան՝ ներկայացնելով հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքները:
Յուլիա Ուստյուգովան բարձր է գնահատել Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությունն ու ընդգծել, որ «երկիրն այս առումով կարելի է համարել օրինակելի»:
Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ԱՄՀ-ի հետ սերտ համագործակցությունն ու տնտեսության ոլորտում բարեփոխումներին ցուցաբերվող շարունակական աջակցությունը:
Վարչապետն ընդգծել է, որ կառավարության առաջնահերթություններից է իրականացվող ծրագրերի եւ միջոցների ծախսման արդյունավետության, ինչպես նաեւ ֆինանսական ոլորտում կարգապահության բարձրացումը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: