ԱՄՀ հայաստանյան գրասենյակը կղեկավարի Յուլիա Ուստյուգովան

20.06.2017 | 18:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ #Յուլիա Ուստյուգովա
ԱՄՀ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսն այսօր ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում ներկայացրել է Յուլիա Ուստյուգովային, որը երկու ամիս անց կփոխարինի իրեն այդ պաշտոնում։

Նախարարությունում նշել են, որ Յուլիա Ուստյուգովան ներկայացրել է Հայաստանում իր գործունեության ակնկալիքները:

Նախարար Սուրեն Կարայանը ողջունել է Յուլիա Ուստյուգովային եւ համոզմունք հայտնել, որ կողմերի միջեւ կծավալվի արդյունավետ փոխգործակցություն։

«Այն բոլոր ուղղությունները, որոնցով Արժույթի միջազգային հիմնադրամը համագործակցում է Հայաստանի հետ, անմիջական ազդեցություն ունեն մեր տնտեսության վրա՝ հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականություն, գործարար միջավայրի բարելավում եւ այլն։ Ես շահագրգրված եմ, որ մեր համագործակցությունը լինի ավելի սերտ»,- ասել է Սուրեն Կարայանը։

Banks.am-ը նշում է, որ Թերեզա Դաբան Սանչեսը ԱՄՀ հայաստանյան գրասենյակը ղեկավարում է 2013-ից:

Յուլիա Ուստյուգովան ԱՄՀ-ում աշխատանքի է անցել 2007-ին, մինչեւ այդ որպես տնտեսագետ աշխատել է Ռուսաստանի բանկում:
Դիտում՝ 10661
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW