«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է տարեսկզբին հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքները: Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկում նշել են, որ այս տարի 2017թ. համեմատ հիմնադրամին մասնակցության դիմում ներկայացրած կազմակերպությունների թիվը 80-ով ավելի շատ էր. ստացվել էր 220 դիմում հայտ: Հիմնադրամի խորհրդի որոշմամբ՝ 2018-ին աջակցություն է ցուցաբերվելու հետեւյալ 5 կազմակերպությունների կողմից ներկայացված ծրագրերին՝ 1. «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամ» ՀԿ,2. «Սորս» հաշմանդամություն ունեցող երեխաների եւ նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամ,3. ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան ՊՈԱԿ,4. «Ֆրանս-հայկական զարգացման» հիմնադրամ»,5. «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն»։«Հրազդանի թիվ 11 դպրոցում ֆրանսերենի առանձնացված դասարան կստեղծվի, խորացված դասընթաց կիրականացվի 1,200 աշակերտի համար: Մյուս ծրագիրը իրականացվելու է Գորիսի Շինուհայր համայնքում. «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամ» հասարակական կազմակերպությունը կարի եւ բուրդ գզելու մեքենաներ կգնի, կստեղծվեն նոր աշխատատեղեր: Բյուրականի աստղադիտարանում էլ գիտական տուրիզմն է զարգացվելու։ Այս տարի եւս «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը կաջակցի հաշմանդամություն ունեցող երեխաներին ու նրանց ծնողներին։ Իսկ սահմանամերձ Մովսես գյուղում կհիմնվի Արմաթ ինժեներական լաբորատորիա»,- ասված է հաղորդագրությունում:«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը 2015-ին ստեղծվել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի եւ Գիշյան ընտանիքի կողմից: Tweet Դիտում՝ 3683