«Ստեփան Գիշյան» հիմնադրամը դրամաշնորհային հայտեր կընդունի

05.02.2018 | 15:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ստեփան Գիշյան #Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ նախաձեռնող խմբեր եւ կազմակերպություններ։

Բարեգործական հիմնադրամը օնլայն դիմում հայտերը կընդունի մինչեւ  մարտի 15-ը ներառյալ։ Ներկայացվող ծրագիրը պետք է ուղղված լինի սոցիալ-տնտեսական, կրթական եւ գիտական, առողջապահական եւ մշակութային ոլորտներից որեւէ մեկի կամ մի քանիսի զարգացմանը։ Ներկայացվող ծրագիրը պետք է իրականացվի բացառապես ՀՀ տարածքում։


Հիմնադրամը ծրագրի ընտրության ընթացքում հավելյալ առավելություն կտա այն ծրագրերին, որոնք՝

-    միտված կլինեն հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը,
-    կխթանեն նոր աշխատատեղերի ստեղծումը,
-    կընդգրկեն հնարավորինս մեծ ծավալով տեղական հումք եւ/կամ միջոցներ,
-    կընդգրկեն շահառուների հնարավորինս լայն խումբ,
-    կունենան հստակ եւ իրատեսական գործողությունների պլան եւ ժամանակացույց:

Տրամադրվող մեկ դրամաշնորհի առավելագույն չափն է 5 000 000 դրամ։

Մրցույթի եւ դիմելու կարգի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի եւ Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից:
Դիտում՝ 7590

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW