«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությունը հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների տեղափոխման համար հատուկ հարմարեցված միկրոավտոբուս է գնել։«Միայն 2017թ. ընթացքում 2-18 տարեկան շուրջ 120 երեխա, որոնց մեծ մասի մոտ առկա են հենաշարժողական խնդիրներ, վերականգնողական աջակցություն են ստացել կազմակերպության «Անկախ կյանք» կենտրոնում։ Շահառուները ոչ միայն Երեւան քաղաքից են, այլեւ հարակից մարզերից, եւ հասկանալի է, որ նրանք մինչեւ կենտրոն հասնելը խոչընդոտների են հանդիպում։ Մենք չէինք կարող անմասն մնալ եւ չաջակցել այս կենտրոնի աշխատակիցների կողմից իրականացրած մեծածավալ եւ չափազանց կարեւոր աշխատանքին։ Միկրոավտոբուսը ծառայելու է նրան, որ երեխաներն անվճար տեղափոխվելու են տնից վերականգնողական կենտրոն եւ հակառակը. հուսով ենք, որ մեր փոքրիկ ներդրմամբ տեղափոխման խնդիրը լուծում կստանա»,- ասել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։ 22.12.2017 | 17:39 «Ստեփան Գիշյան» հիմնադրամի ջանքերով հացի «սոցիալական» արտադրամաս է հիմնվել «Անկախություն ստանալու համար երեխաների մոտ պետք է զարգացնել կարողությունները: Մեր կենտրոնում երեխաները ստանում են մակրո եւ միկրո միջավայրում անկախության հմտություններ, որը ներառում է նաեւ ինտեգրում հասարակությունում: Շատ կարեւոր է, որ հասարակությունը կարեւորի բազմազանությունը. մարդիկ շատ տարբեր են մաշկի, աչքերի գույնով, բայց դա չի խանգարում միասին բարիք ստեղծել: Մինչ այս խնդիրներ էինք ունենում միջոցառումների, ամառային ճամբարների եւ այլ տեղեր երեխաների խմբակային տեղափոխման ժամանակ։ Այսուհետ այդ խնդիրը չենք ունենա»,- նշել է «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանը։ 16.01.2017 | 15:28 Աննա Գիշյան. «Ստեփան Գիշյան» հիմնադրամը դրամաշնորհների հայտեր է ընդունում «Լիարժեք կյանք»-ը ամեն տարի անվճար հիմունքներով խորհրդատվության եւ ուղղորդման տեսքով աջակցություն է ցուցաբերում տարբեր տարիքային խմբերի սահմանափակ առողջական հնարավորություն ունեցող 1000-ից ավելի քաղաքացիների։ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի եւ Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: Tweet Դիտում՝ 4561