«Քարֆուր Հայաստան»-ը մոտ ժամանակներս մասնաճյուղ կբացի «Ռոսսիա Մոլ»-ում»:«Հարգելի հաճախորդներ, մեծ սիրով տեղեկացնում ենք, որ «Քարֆուր Հայաստան» սուպերմարկետը շուտով կունենա մեկ այլ մասնաճյուղ՝ «Ռոսսիա Մոլ»-ում»,- ասված է ընկերության ֆեյսբուքյան էջում:Banks.am-ը հիշեցնում է, որ ֆրանսիական «Քարֆուր» (Carrefour) հիպերմարկետների ցանցի առաջին խանութը Երեւանում պաշտոնապես բացվեց 2015թ. մարտի 11-ին՝ «Երեւան Մոլ»-ում։Հիպերմարկետի տարածքի նախնական վարձակալության պայմանագիրը «Քարֆուր»-ի եւ «Երեւան Մոլ»-ի միջեւ ստորագրվել էր դեռեւս 2014թ. մայիսին՝ Սերժ Սարգսյանի եւ Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ՝ Ֆրանսիայի ղեկավարի Հայաստան կատարած պետական այցի շրջանակում:2016թ. դեկտեմբերին՝ Ամանորին ընդառաջ, աշխարհում մանրածախ առեւտրի մեծությամբ երկրորդ ցանցի՝ «Քարֆուր»-ի հայաստանյան մասնաճյուղը հաճախորդներին ներկայացավ նոր դիզայնով, ապրանքատեսակներով ու առեւտրի մշակույթով:Այն ժամանակ «Քարֆուր Հայաստան»-ի գլխավոր տնօրեն Վաչե Արսենը, խոսելով 2017-ի իրենց ծրագրերի մասին, ասել էր, որ «նոր տարում պատրաստվում են գնալ ընդլայնման` մի քանի նոր սուպերմարկետ բացելով նախ Երեւանում, ապա՝ Հայաստանի այլ մարզերում», ինչը, սակայն տեղի չունեցավ: Tweet Դիտում՝ 7341