Ամանորին ընդառաջ աշխարհում մանրածախ առեւտրի մեծությամբ երկրորդ ցանցի` Քարֆուրի հայաստանյան մասնաճյուղը հաճախորդներին է ներկայացել նոր դիզայնով, ապրանքատեսակներով ու առեւտրի մշակույթով: Սուպերմարկետի նոր մեկնարկը տվեց ու կարմիր ժապավենը կտրեց Քարֆուր Հայաստանի գլխավոր տնօրեն Վաչե Արսենը: Ինչ է փոխվել Փոխվել են նախեւառաջ սուպերմարկետի չափերը` այն ավելի փոքր ու հարմարավետ է դարձել:Տեսականին մեծ փոփոխությունների չի ենթարկվել: Չնայած տարածքի նվազմանը` նախկին ապրանքատեսակները շարունակում են մնալ վաճառքում: Ավելին`ավելացել են սեփական արտադրության ֆրանսիական նոր ապրանքատեսակներ` ավելի քան 2500 անուն: Թարմացվել է գինու անկյունը, մսամթերքի եւ հացաբուլկեղենի բաժինները: Դիզայնը նույնպես փոփոխությունների է ենթարկվել: Նախկին գույներին փոխարինելու է եկել սեւ-սպիտակ համադրությունը: Ավելացել են նոր ցուցանակներ ու օգտակար տեղեկություններով վահանակներ հաճախորդների համար: Գլխավոր տնօրեն Վաչե Արսենը վստահ ասում է` Քարֆուր Հայաստանը դարձել է տիպիկ ֆրանսիական հարմարավետ սուպերմարկետ:Նորաբաց բիստրոյի առկայությունը Քարֆուր Հայաստանում միանգամից աչքի է ընկնում: Սա, ըստ սուպերմարկետի ղեկավարության, արվում է հաճախորդների հարմարավետության համար: Այստեղ կարելի է ճաշել, սուրճ խմել ու աշխատել համակարգչով: Հայաստանում սա առաջին ներկառուցված սրճարան-բիստրոն է սուպերմարկետում: Ինչպես հարմարվել հայկական շուկային Հաճախակի դարձած փոփոխությունները Քարֆուր Հայաստանի գլխավոր տնօրեն Վաչե Արսենը բացատրում է հայկական շուկային հարմարվելու իրենց մշտական միտումով: «Քարֆուրը 12500 խանութ ունի աշխարհի 37 երկրներում, ամեն երկիր իր կաննոներն է թելադրում: Այդ իսկ պատճառով մենք պարտավոր ենք միշտ հաշվի առնել հաճախորդի պահանջները: Առաջին խնդիրը միշտ նոր տեսականի ու ապրանք ապահովելն է, Քարֆուրի հաճախորդը այստեղ փնտրում է այն, ինչը չի գտնում այլ սուպերմարկետներում»,- ասում է Վաչե Արսենը: Ինչ սպասել 2017-ին Քարֆուրը նոր անակնկալներ է պատրաստել նաեւ հաջորդ տարվա համար: Սուպերմարկետի գլխավոր տնօրենը բոլոր գաղտնիքները բացահայտել չցանկացավ, բայց նշեց, որ նոր տարում պատրաստվում են գնալ ընդլայնման` մի քանի նոր սուպերմարկետ բացելով նախ Երեւանում, ապա` Հայաստանի այլ մարզերում: Նվերների խաղարկություն 20000 եւ ավելի դրամի գնումներ կատարած այցելուները միջոցառման ավարտին մասնակցեցին խաղարկության: Խաղարկվեցին կինոյի տոմսերից մինչեւ երկու անձի համար ուղեւորություն Դուբայ: Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 34417