Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը բիզնես դասընթաց է կազմակերպել ՓՄՁ ղեկավարների համար

04.06.2018 | 16:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #ՓՄՁ
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը «Թվային մարքեթինգ» թեմայով բիզնես դասընթաց է իրականացրել ՓՄՁ ղեկավարների համար։

«Օնլայն տիրույթում բիզնես գործունեություն ծավալողների թիվն անընդհատ ավելանում է: Բանկը նույնպես գնում է թվային տիրույթ. այս հարցում մենք օգնելու ենք նաեւ մեր հաճախորդներին։ Ինտերակտիվ կապի մեջ ենք մեր գործընկերների հետ, լսում ենք բիզնեսի պահանջները, ու բանկի յուրաքանչյուր գործողություն պայմանավորված է հենց դրանցով: Մենք պատասխանատու ֆինանսավորող ենք, եւ մեր պատասխանատվությունն է նաեւ հաճախորդներին տրամադրել գիտելիքներ»,- նշել է Բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը։

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն անընդհատ ընդլայնում է ՓՄՁ-ների համար 2013-ից իրականացվող անվճար բիզնես դասընթացների թեմատիկ եւ աշխարհագրական ընդգրկումը։

Մինչ օրս իրականացված շուրջ 65 դասընթացին մասնակցել է մոտ 700 ՓՄՁ ներկայացուցիչ ավելի քան 470 կազմակերպությունից:

Դիտում՝ 1741
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW