Յունիբանկը Rest-Hotel Expo-ում ներկայացրել է տուրիզմի համար նախատեսված վարկերը

04.06.2018 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #Rest-Hotel Expo 2018 #վարկատեսակ
Յունիբանկը Rest-Hotel Expo 2018 ցուցահանդեսի շրջանակում ներկայացրել է ՓՄՁ վարկատեսակներ՝ նախատեսված հյուրանոցային եւ ռեստորանային ոլորտում գործող կազմակերպությունների համար:

«Հատուկ ուղղվածությամբ վարկերը հիմնված են բիզնեսի սեզոնային բնույթի եւ յուրահատկությունների վրա՝ հնարավորություն ընձեռելով ՓՄՁ-ներին ֆինանսավորում ստանալ առավելագույնս շահավետ պայմաններով: Նման մոտեցման շնորհիվ՝ 2018-ի առաջին եռամսյակի արդյունքներով՝ ՓՄՁ-ներին տրամադրված վարկերի ընդհանուր քանակը 50%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության շրջանակում զբոսաշրջության ոլորտի ձեռնարկություններին բանկը տրամադրում է բիզնես վարկեր ՝ մինչեւ 90 ամիս մարման ժամկետով եւ 10,5% տարեկան տոկոսադրույքով՝ դրամի դեպքում:

KfW գերմանական բանկի հետ համագործակցությամբ՝ Յունիբանկն առաջարկում է «Էներգաարդյունավետ» վարկը, որն «ուղղված է ձեռնարկությունների գործունեության արդյունավետության եւ մրցունակության բարձրացմանը եւ նախատեսված է էներգածախսերի կրճատման եւ օպտիմիզացման համար»: Վարկի ժամկետը մինչեւ 5 տարի է, առավելագույն գումարը՝ 500 մլն դրամ:

Փոքր բիզնեսին բանկն առաջարկում է վարկեր առանց գրավի՝ տրամադրման պարզեցված ընթացակարգով, առանց նոտարական եւ ապահովագրական ծախսերի: Անգրավ վարկերը տրամադրվում են «մարման ճկուն ժամանակացույցով եւ վաղաժամկետ մարման հնարավորությամբ», ուսումնասիրման գործընթացն ավտոմատացված է եւ իրականացվում է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության CRM համակարգի միջոցով:

Հաշվի առնելով ոլորտի առանձնահատկությունները՝ բանկը տրամադրում է նաեւ վերականգնվող վարկային գծով Visa Business քարտ:

«Զբոսաշրջության ոլորտի ձեռնարկություններին մենք առաջարկում ենք հատուկ վարկեր, որոնք մշակելիս հաշվի ենք առել իրենց գործունեության բոլոր յուրահատկությունները: Նման վարկային ծրագրերն աշխատում են բարձր արդյունավետությամբ եւ ապահովում են ձեռնարկությունների հետագա զարգացումն ու աճը: Rest-Hotel Expo 2018 գրավիչ հարթակ է նոր գործընկերների հետ համագործակցություն հաստատելու եւ բիզնեսին մեր վարկատեսակների առավելությունները ներկայացնելու համար»,- նշել է Յունիբանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:
Դիտում՝ 5457
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW