«Հայաստանը մինչ այս պահը ամենահեռավոր վայրերից մեկն է մեր համաշխարհային հաջողությունների պատմության մեջ: Մենք ցանկանում ենք տեսնել Հայաստանը համաշխարհային գործընթացներում»:Այս մասին ասել է «FMD K&L International Corporation»-ի խորհրդի գործադիր նախագահ, դոկտոր Դան Ջանգը`«Բիզնես Արմենիա»-ի YouTube-ի ալիքին տված հարցազրույցում«Կենսատեխնոլոգիաները գերկարեւոր են ամբողջ մարդկության համար, որովհետեւ դա միակ ճանապարհն է, որի շնորհիվ կարող ենք բարելավել կյանքի որակը եւ տեւողությունը: Կարծում եմ, սա շատ կարեւոր է բոլոր ժողովուրդների, երկրների՝ ներառյալ Հայաստանի համար: Այդ պատճառով պարտավորված ենք զգում շարունակելու ընդլայնումը Հայաստանում եւ աշխարհի այլ վայրերում»,- ասել է Դան Ջանգը ։ 13.03.2018 | 10:45 Հայաստանը՝ Եվրոպայի բիոտեխնոլոգիական կենտրոն դառնալու ճանապարհին Անդրադառնալով Հայաստանում ամենամեծ կենսատեխնոլոգիական պարկի բացման պատճառներին՝ նա առանձնացրել է երկրում եղած հետեւյալ առավելությունները. «Առաջինը՝ Հայաստանն ունի թիմ, լավ կրթված տաղանդներ՝ մի քանի լեզուների իմացությամբ, գիտական աստիճան ունեցող մարդիկ, բժշկական հաստատություններ: Երկրորդ՝ Հայաստանն առաջարկեց լավագույն ծախսային առավելությունները՝ աշխատավարձ, նույնիսկ վարձակալության գումարներ: Երրորդ՝ Հայաստանը շատ հետաքրքիր աշխարհագրական դիրք ունի: Այն կարող է դառնալ հարթակ՝ ԱՊՀ այլ երկրներ մուտք գործելու համար»: 27.04.2018 | 16:31 FMD K&L Europe-ը բացել է տարածաշրջանի ամենախոշոր բիոտեխնոլոգիական պարկը Նրա փոխանցմամբ՝ տարեվերջին նախատեսվում է ունենալ եւս 100-200 նոր աշխատակից, իսկ հետագայում՝ 500-հոգանոց անձնակազմ.«Մեր հաջորդ նպատակն է աճել մինչեւ 500 աշխատակից եւ նույնիսկ ավելի: Դրա համար է, որ մենք ոչ միայն կարիք ունենք ունենալու պարկ, այլ մի մեծ տարածք՝ այդ 500 մարդկանց ընդունելու համար: Մենք նաեւ կազմակերպում ենք վերապատրաստումների շարք, որպեսզի ապահովենք մեր շարունակական աճը: Հետեւաբար, մենք պետք է ունենանք մի պարկ, որն առաջարկում է լավագույն աշխատանքային միջավայր»: 22.05.2018 | 11:53 FMD K&L Europe-ը նոր աշխատատեղեր է ստեղծում դեղոլորտում Նոր կենսատեխնոլոգիական պարկը, ըստ Դան Ջանգի, ներառելու է մի քանի կետ. «Առաջինը՝ մեր հիմնական՝ պայմանագրային հետազոտական կազմակերպության ծառայությունները, ներառյալ կլինիկական զարգացումները, բժշկական եւ այլ գործառույթները, թարգմանությունները, այսինքն՝ գործառույթների ամբողջ փաթեթ: Հավանաբար, կներառվի նաեւ լաբորատորիան: Ի հավելումն, մենք կօգտագործենք այս պարկը, որպեսզի կարողանանք է՛լ ավելի շատ նախագծեր բերել Հայաստան: Մենք բազում գլոբալ պատվիրատուներ ունենք։ Մենք նրանց կհամոզենք, որ այս պարկում գրասենյակներ հիմնեն, համագործակցեն մեզ հետ»,- ասել է Դան Ջանգը: Tweet Դիտում՝ 2195