«Բիզնես Արմենիա»-ի աջակցությամբ FMD K&L Europe ընկերությունն անցած ամիս Հայաստանում բացելով տարածաշրջանի խոշորագույն բիոտեխնոլոգիական կենտրոնը՝ ձեռնամուխ է եղել աշխատատեղերի կրկնապատկմանը։ «Բիզնես Արմենիա»-ում նշել են, որ կազմակերպությունը ծրագրել է այս տարի եւս 250 մասնագետների ընդունել։ FMD K&L Europe-ը Մ. Հերացու անվան Բժշկական համալսարանում պատշաճ կլինիկական հետազոտությունների (GCP) խորացված դասընթացներ է կազմակերպել։ Ընկերությունը, զուգահեռաբար, դիմումներ է ընդունում դեղագիտության, քիմիայի, կենսաբանության, բժշկագիտության ոլորտի մասնագետներից։ 27.04.2018 | 16:31 FMD K&L Europe-ը բացել է տարածաշրջանի ամենախոշոր բիոտեխնոլոգիական պարկը FMD K&L Europe ընկերության ղեկավարները ներկայացրել են Հայաստանում ներդրումների առավելությունը, նոր ծրագրերը:«Սկսել ենք անմիջականորեն աշխատել բժշկական բուհերի հետ՝ ավելի մեծ թվով որակյալ կադրեր պատրաստելու համար, որպեսզի իրենք էլ, իրենց հերթին, այստեղից՝ Հայաստանից մասնակցեն մեր հետազոտություններին։ Մենք նաեւ բազում գլոբալ պատվիրատուներ ունենք։ Մենք նրանց կհամոզենք, որ այս պարկում գրասենյակներ հիմնեն, համագործակցեն մեզ հետ»,- նշել է FMD K&L գլոբալ ընկերության խորհրդի գործադիր նախագահ Դան Ջանգը։ 13.03.2018 | 10:45 Հայաստանը՝ Եվրոպայի բիոտեխնոլոգիական կենտրոն դառնալու ճանապարհին «Ամեն անգամ, երբ նոր կենտրոն ենք բացում, ես սկսում եմ մտածել հաջորդ տարվա անելիքների մասին։ Եվ ամեն անգամ հասկանում եմ, որ շատ փոքր տարածք եմ ձեռք բերել։ Ինչպես, օրինակ, այս կենսատեխնոլոգիական կենտրոնն է։ Շատ ոգեւորված եմ Հայաստանով»,- նշել է FMD K&L Europe ընկերության գլխավոր տնօրեն Կիրիտ Վելանին։ «Տարածաշրջանի ամենամեծ բիոտեխնոլոգիական կենտրոնի բացումը շատ կարեւոր է Հայաստանի համար։ Այն ոչ միայն արդեն 160-ից ավելի աշխատատեղ է բացել եւ դա կհասցնի 500-ի, այլ նաեւ Հայաստանի երիտասարդներին, երիտասարդ մասնագետներին հնարավորություն է տալիս աշխարհին ցույց տալու, թե ով ենք մենք եւ ինչ կարող ենք անել»,- նշել է «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ Tweet Դիտում՝ 7021