FMD K&L Europe-ը բացել է տարածաշրջանի ամենախոշոր բիոտեխնոլոգիական պարկը
27.04.2018 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ «Բիզնես Արմենիա»


«Բիզնես Արմենիա»-ում նշել են, որ FMD K&L Europe-ը չին-ամերիկյան անդրազգային ընկերություն է, Հայաստանում գործում է արդեն 3 տարի, որի ընթացքում մոտ $4 մլն-ի ներդրում է արել։
2018-ին ընկերությունը նախատեսում է եւս $3 մլն-ի ներդրումներ կատարել, աշխատատեղերի քանակը 170-ից հասցնել 250-ի, իսկ հետագայում՝ մինչեւ 500-ի։
Բիոտեխնոլոգիական պարկում ընկերությունը կհամագործակցի միջազգային դեղագործական խոշորագույն ընկերությունների հետ։
«Շատ այլ երկրների համեմատությամբ Հայաստանը կարեւոր առավելություններ ունի. նախ, կրթված մասնագետներ, բժշկական բուհեր։ Երկրորդ, Հայաստանում ներդրումներ անելը շահավետ է նաեւ ծախսերի տեսակետից, ինչը բարձրացնում է մրցունակությունը։ Եվ վերջապես, Հայաստանի աշխարհագրական դիրքի շնորհիվ կապահովվի մուտքը դեպի ԱՊՀ մյուս երկրներ»,- նշել է FMD K&L գլոբալ ընկերության հոգաբարձուների խորհրդի նախագահ Դան Ջանգը։
«Երբ առաջին անգամ Հայաստան եկա, ուսումնասիրեցի միջավայրն ու բացահայտեցի, որ երկիրը բարձրակարգ բժիշկներ ու կենսաբաններ ունի։ Հայաստանը մեր կազմակերպության համար կարող է դառնալ Եվրոպա մուտք գործելու կատարյալ հարթակ»,- նշել է FMD K&L Europe ընկերության գործադիր տնօրեն Կիրիտ Վելանին։
«Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանն էլ նշել է, որ այս օրերին Հայաստանում է նաեւ FMD K&L կորպորացիայի համաշխարհային ցանցի ղեկավար անձնակազմը։
«Նրանք Հայաստանում անցկացրել են ընկերության հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը։ Դա մեր երկրի ներդրումային ու գործարար միջավայրի վարկանիշի համար արդեն որոշակի գնահատական է»,- ասել է Արմեն Ավակ Ավակյանը:
Տեխնոլոգիական պարկում «Շտիգեն» ընկերության կողմից տեղադրվել է հիբրիդային արեւային էլեկտրակայան, որը խնայողությունից, շրջակա միջավայրի պաշտպանությունից բացի, ապահովում է անխափան աշխատանքը նույնիսկ էլեկտրականության անջատման դեպքում։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: