FMD K&L Europe-ն առաջին մասնաճյուղերն է բացել ՀՀ մարզերում

19.04.2018 | 15:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#FMD K&L Europe #«Բիզնես Արմենիա»
Հայաստանում բիոտեխնոլոգիաների ոլորտում արդեն 3 տարի գործող FMD K&L Europe ընկերությունը, «Բիզնես Արմենիա»-ի աջակցությամբ, Կոտայքի մարզում բացել է առաջին երկու մասնաճյուղը։

«Բիզնես Արմենիա»-ում նշել են, որ գրասենյակների բացմանն աջակցել են Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը եւ Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթեւոսյանը։


Մարզային մասնաճյուղերի բացման մասին փոխըմբռնման հուշագրերը FMD K&L Europe ընկերության գործառույթների ղեկավար Կարապետ Դավթյանը ստորագրել է Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթեւոսյանի եւ Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրեն Լիլիա Կարապետյանի հետ։

Կոտայքի մարզում բացված մասնաճյուղերում մայիսի մեկից աշխատանքի կանցնի երեւանյան գրասենյակում վերապատրաստված եւ փորձաշրջան անցած 10 մասնագետ։ Նշվում է, որ հետագայում աշխատատեղերի թիվը կավելանա, իսկ ներկայում FMD K&L Europe-ը փնտրում է անգլերենի իմացությամբ մասնագետների։

«Հրազդանի մեր գրասենյակն առաջինն է, որ տեղակայված է հենց հիվանդանոցի տարածքում։ Դա ավելի արդյունավետ կդարձնի մեր աշխատանքը, օգտակար կլինի բժիշկների ու հիվանդների համար, նաեւ կապահովի համագործակցության նոր փուլ՝ կլինիկական հետազոտությունների ոլորտում»,- նշել է Կարապետ Դավթյանը:

««Բիզնես Արմենիա»-ն խրախուսում է նոր ներդրումներն ու աշխատատեղերի ստեղծումը նաեւ մարզերում։ Մենք պատրաստ ենք եւ հետագայում նույնպես շարունակելու ենք աջակցությունը ներդրումների բոլոր փուլերում»,- ասել է «Բիզնես Արմենիա»-ի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։
Դիտում՝ 8104
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW