Վարչապետը հանդիպել է վրացի խոշոր գործարարների հետ

31.05.2018 | 14:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Վրաստան
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 31-ին հանդիպել է վրացի եւ հայ գործարարների հետ:

Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը նախ աշխատանքային նախաճաշ է ունեցել վրացի խոշոր գործարարների, ապա աշխատանքային ճաշ՝ այդ երկրում գործունեություն ծավալող հայազգի գործարարների հետ:


«Վարչապետը վերջիններիս է ներկայացրել տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթությունները, անդրադարձել հարկային, մաքսային վարչարարության պարզեցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին եւ բիզնես միջավայրի բարելավմանը միտված այն քայլերին, որոնք գործադիրը նախատեսում է կյանքի կոչել առաջիկայում: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն մեր երկրում վրացական կապիտալի ներկայացվածության ընդլայնմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 9064

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW