Երեւանն ու Թբիլիսին մեծ արդյունքների են սպասում տնտեսական ոլորտում
30.05.2018 | 17:43 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նիկոլ Փաշինյանը եւ Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ առկա պոզիտիվ մթնոլորտը կվերածվի կոնկրետ շատ ավելի մեծ արդյունքների տնտեսական ոլորտում:
«Ես հույս ունեմ, որ մենք առաջիկայում միջկառավարական համագործակցության հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման շնորհիվ կկարողանանք կոնկրետ արդյունքներ արձանագրել մեր երկկողմ համագործակցության բազմաթիվ ոլորտներում»,- ասել է Փաշինյանը:
«Շոշափեցինք առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, ընդգծեցինք տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր: Չնայած արդեն առկա ինտենսիվ համագործակցությանը՝ առկա է գործակցության մեծ ներուժ բազմաթիվ ուղղություններով»,- իր հերթին ասել է Կվիրիկաշվիլին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: