Յունիբանկն իրականացնում է նոր ակցիա, որի շրջանակում առաջարկում է մատչելի սակագներ SWIFT դրամական փոխանցումների ամենապահանջված ուղղությունների համար: «Մասնավորապես, դոլարով, եվրոյով եւ ռուբլով հաշիվներից փոխանցումներն իրականացվում են 0,05% սակագնով: Իսկ, եթե հաճախորդը նախորդ ամսվա ընթացքում ընթացիկ դրամային հաշվին ապահովել է 15 մլն դրամ եւ ավելի միջին օրական մնացորդ կամ կատարել է 50 000 դոլարին համարժեք եւ ավելի փոխարկումներ, ապա դոլարով, եվրոյով եւ ռուբլով հաշիվներից փոխանցումները կատարվում են անվճար»,- ասված է հաղորդագրությունում: Բանկում հիշեցրել են, որ SWIFT համակարգով կարելի է ցանկացած մեծության գումար փոխանցել Հայաստանից արտերկիր կամ հակառակ ուղղությամբ, ինչպես նաեւ վճարել ապրանքների եւ ծառայությունների դիմաց: Tweet Դիտում՝ 4494