ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ մեկնարկում է հաճախորդների շրջանում մեծ պահանջարկ ունեցող՝ ավանդների ձեւակերպման պահին տոկոսագումարների ստացման հնարավորություն:Հնարավորությունը տարածվում է մինչեւ 1 տարի ժամկետով ներդրված դրամով «Շահավետ» եւ «Պրոգրես» ավանդների վրա: ՎՏԲ-Հայաստան Բանկը ներգրավում է շուկայական տոկոսադրույքով դրամով ավանդները, մասնավորապես՝ - ավանդ «Շահավետ» ՀՀ դրամով՝ առանց ավանդի համալրման եւ ավանդի ժամկետի ընթացքում միջոցների օգտագործման հնարավորության, որն ունի բարձր` մինչեւ 9,75% եկամտաբերություն,- ավանդ «Պրոգրես» ՀՀ դրամով ՝ առանց ավանդի համալրման հնարավորության` մինչեւ 9,3% եկամտաբերությամբ: «Նոր հնարավորության շնորհիվ, որը գործում է մինչեւ մայիսի 25-ը, ներդրողները կարող են տնօրինել իրենց ավանդների տոկոսագումարները նախապես` չսպասելով ավանդի ժամկետի ավարտին: ՎՏԲ-Հայաստան Բանկում ավանդ կարող են ձեւակերպել ՀՀ ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձիք` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ: Ավանդի ներդրման դեպքում բանկը հաճախորդներին է տրամադրում նվեր՝ անվճար Mastercard քարտ՝ ավանդի գործողության ողջ ժամկետի համար: Ավանդի ձեւակերպման պահին եւ դրա գործողության ընթացքում ավանդատուն հնարավորություն ունի իր ավանդի գրավով ստանալ վարկ՝ շահավետ պայմաններով»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 5518