Կոնվերս Բանկ, «Երեւանի Գինու օրեր 2018» փառատոնի շրջանակում, հայտարարում է հերթական CashBack ակցիան: Բանկում նշել են, որ ակցիայի շրջանակում Կոնվերս Բանկի քարտապան հաճախորդներին առաջարկվում է գնումներ կատարել Սարյան փողոցում տեղակայված «Կարաս» գինու վաճառակետում եւ ստանալ գնման/գնումների գումարի 25%-ի չափով հետվերադարձ:«Կոնվերս Բանկը, հաճախորդների խրախուսման նպատակով, պարբերաբար հայտարարում է Cashback ակցիաներ՝ իր քարտապաններին հնարավորություն ընձեռելով շահավետ գնումներ իրականացնել առեւտրի եւ ծառայությունների ոլորտում բանկի գործընկերների ցանցում: Cashback ակցիաների շրջանակում մենք ոչ միայն հաճախորդներին ենք վերադարձնում գնումների գումարի մինչեւ 25%-ը, այլեւ քարտապաններին հնարավորություն տալիս կուտակել Կոնվերս Միավորներ եւ դրանք նվերներով փոխանակել բանկի գործընկերային ցանցում»,-ասել է Կոնվերս Բանկի Մանրածախ դեպարտամենտի տնօրեն Գրիգոր Բաղդասարյանը:Նրա խոսքով՝ 2014-2018 թթ. Կոնվերս Բանկը, CashBack ակցիաների շրջանակում բանկի հաճախորդներին է վերադարձրել ավելի քան 260 մլն դրամ:Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 6809