«Երեւանի գինու օրեր» միջոցառումը կանցկացվի մայիսի 11-12-ը

05.05.2018 | 20:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Երեւանի գինու օրեր»
«Երեւանի գինու օրեր» միջոցառումը, որը հետաձգվել էր երկրում ստեղծված իրավիճակից ելնելով, կանցկացվի մայիսի 11-12-ը:  

Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում միջոցառման կազմակերպիչ «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Մերի Բադալյանը տեղեկացրել է, որ միջոցառումն, ինչպես եւ նախորդ տարի, կանցկացվի Երեւանի Սարյան փողոցում (Պուշկին-Թումանյան փողոցների հատվածում)՝ 18:00-ից միչեւ 23:00 ընկած ժամանակահատվածում:

Միջոցառմանը ներկայացված կլինեն ավելի քան 25 հայաստանյան եւ արցախյան գինի արտադրողներ, ինչպես նաեւ 30-ից ավելի ռեստորաններ:

Ինչպես նշել է Մերի Բադալյանը, այս տարվա փոփոխություններից է ռուսերեն եւ անգլերեն լեզուներով տպագրված  կտրոն-գրքույկը, որը հնարավորություն կտա համտեսել գինեգործների արտադրանքը: «Կարեւոր է, որ կտրոն-գրքույկը սպառելուց հետո այցելուն այն տանում է իր հետ որպես հուշանվեր եւ հայաստանյան գինեգործության այցեքարտ»:

«Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանն իր հերթին ասել է, որ միջոցառմանը նախորդել է 8-ամսյա նախապատրաստական աշխատանք: Նրա փոխանցմամբ, սպասվում է զբոսաշրջիկներ մեծ աճ. տուրօպերատորները եւ հյուրանոցները հատուկ այս օրերի համար փաթեթներ են առաջարկում: Արդեն իսկ կոլեկտիվ հայտեր կան Ռուսաստանից, Կանադայից եւ ԱՄՆ-ից:  

Ավանդական դարձած «Երեւանի գինու օրեր» միջոցառման նպատակն է ներկայացնել Հայաստանի գինու զբոսարշության ներուժը՝ թե ներքին, թե միջազգային շուկային: Միջոցառումն անցկացվում է պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ:
Դիտում՝ 5610
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW