«Ռոսսելխոզնադզոր»-ը կարող է սահմանափակել ՀՀ արտադրանքի մատակարարումը
11.05.2018 | 10:52 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://hozvo.ru/

Ինչպես նշված է «Ռոսսելխոզնադզոր»-ի պաշտոնական կայքում, 2018թ. մայիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է 7 դեպք՝ Ռուսաստանի համար 2 տեսակի կարանտինային օբյեկտների՝ լոլիկի եւ վարունգի մասով: Նշված արտադրանքը վերադարձվել է արտահանողին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասցեին ուղարկվել են ծանուցումներ՝ ԵԱՏՄ-ի Միասնական ֆիտոսանիտարական պահանջների խախտման մասին՝ նշված փաստերով պաշտոնական հետաքննություն անցկացնելու եւ միջոցներ ձեռնարկելու պահանջով՝ հետագայում նման դեպքերը բացառելու նպատակով:
Կարանտինային արտադրանքի հետագա մատակարարման դեպքում «Ռոսսելխոզնադզոր»-ը ստիպված կլինի ժամանակավոր սահմանափակումներ մտցնել Հայաստանից Ռուսաստան մատակարարվող կարանտինային արտադրանքի վրա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: